ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նոր վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նոր վարչապետ
10.06.2025 | 12:16

Հայտնի էջում՝ «ներազգային պառակտության» գլխավոր օջախում այսօրվա իմ թողած մեկնաբանությունն է.

Նիկոլ Փ-ն անհաշիվ անգամներ խախտել է իր իսկ կողմից ստանձնած, ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Վարչապետին վերագրված պարտավորությունները:

Սա փաստ է և բազմաթիվ ձևաչափերով ապացուցված՝ ինչքան էլ Նիկոլ Փ-ն փորձի հերքել:

Ըստ այսմ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Նիկոլ Փ-ն չի կարող լինել ՀՀ Վարչապետ. Նիկոլայ Վլադիմիրի Փաշինյանը պետք է ազատի ՀՀ Կառավարության շենքն ու դրա ածանցյալ կառավարական մնացած բոլոր օբյեկտները:

Որպես ՀԱՅ և ՀՀ քաղաքացի, ով արժանապատվության բարձր զգացողությամբ է վերաբերվում ՀԱՅ ազգի ինքնության, պատմական հիշողության և պետականության ամեն մի արժեքի և մասունքի, արձանագրում եմ. Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նորընտիր Վարչապետ, ում ՀԱՅ և Հայ Քրիստոնյա լինելու, հոգեկան շեղումներ չունենալու և այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալ չլինելու փաստերը ստուգված եւ հաստատված կլինեն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում համախմբվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ և նրա առաջնորդությամբ, քրիստոնեաբար, առանց ներազգային ցնցումների մաքրել Հայաստանի իշխանական համակարգը 7-ամյա զիբիլից: Ինչպես նաև, համախմբվել ազգային-պահպանողական արժեհամակարգի իրապես նվիրյալ որևէ գործչի ՀՀ Վարչապետ կարգելու օրակարգի շուրջ:

Աստված օգնական և պահապան ազգիս հայոց, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ